ԱՂԱՄԱՂ
Մարաշի ավանդական խոհանոցից է այս աղցանը․ անվանումն առաջացել է «աղ» և «մաղ» արմատներից․ սմբուկի խորանարդիկների վրա աղ ցանելով, շարում են մաղի վրա, որպեսզի չորանա։
Չորացրած սմբուկը խաշել, ջրքամել․ վրան լցնել շիրիկով (թահին – քունջիթի յուղ) թացանը․- շիրիկ, կիտրոնի հյութ, սխտոր, կարմիր և սև պղպեղ, քիմիոն, մանրացված կանաչի։