ՀԱՑՏԱՊԱԿ

Հին հացը օգտագործելու համար ստեղծվել է այս տապական։
Հարել մի քանի ձու, հացի շերտերը թաթախել մեջը և տապակել տաք յուղի կամ ձեթի մեջ։
* ձուն կարելի է համեմել,
* ձվի հետ մի քիչ կաթ կամ թթվասեր հարել,
* մատուցել շաքարավազով, պանրով կամ ջեմով։