ԱՎԵԼՈՒԿԻ ՏԱՊԱԿԱ/ Զանգեզուր

Հայաստանի բոլոր շրջաններում տարածված է ավելուկի օգտագործումը. ամռան ամիսներին հավաքում են ավելուկը, հյուսում, չորացնում և պահեստավորում:
Պարզունակ է պատրաստման եղանակը. խաշելուց հետո այն տապակում են սոխառածով: Զանգեզուրյան այս յուրօրինակ տարբերակը համեղ և հյութալի է:
Սոխառածի վրա ավելացնել ավելուկը, համեմել, մարմանդ կրակով շոգեխաշել: Կրակն անջատելիս խառնել մանրացված սխտոր, կանաչի, ընկույզ ու թթու լավաշ: Մատուցել առաջարկել թթվասերով կամ մածուն – սխտորով: