ՉՐԹՄԱ
Սովորություն է եղել չրթմա պատրաստել ամառային տոլմայի հաջորդ օրը, օգտագործելու փորուած դդմիկի ու սմբուկի միջուկները․ տապակելու ընթացքին չրթ – չրթալով ստացել է անվանումը։
Սոխառածի հետ տապակել մանրացված դդմիկը կամ սմբուկը, համեմել, ըստ նախասիրության ավելացնել հարած ձու․ մատուցելիս մանրացված կանաչի խառնել։