ՀԱՐԻՍԱ
Ավանդազրույցի համաձայն «հարիսա» բառն առաջացել է «հարել զսա» արտահայտությունից։ Հնուց ի վեր, Պատմական Հայաստանի ամբողջ տարածքում ամենասիրված ճաշերից է և ունի իր մսային և ոչ-մսային՝ առօրեական տարատեսակները։ Այն պատրաստվում է տարբեր տոնական օրերին, ինչպես նաև ուխտագնացությունների, հոգեճաշի և հարսանիքների առիթով․ մատաղի հիմնական ճաշատեսակն է։
Միսն ու ձավարը միասին երկար խաշել․ երբ երկուսն էլ լավ եփվել են, հարել․ ճաշակել նախասիրած համեմունքով․ ոմանք կարագ են ավելացնում, ուրիշներ ՝ խարխզին (հալեցված ու ինքնիրենով տապակած դմակի կտորտանք)։