ՔԵԼԵԿՅՈՇ / Վան

Գարնանացանի նախապատրաստական տոների առիթով պատրաստվող ծիսական կերակուր է եղել։
Մատուցվում է խաշի նման արարողակարգով․ յուրաքանչյուրն իր ամանի մեջ լցնում է չոր լավաշ, վրան խաշած ոսպը, տաք չորաթան և յուղալի սոխառած՝ լեռնային կանաչիներով (ուրց, դաղց, ծիթրոն, անանուխ)։ Հաճախ սոխառածին ավելացնում են տհալ ղավուրմայի կտորներ։