ՊՈՒՏՈՒԿ

Ձմեռային տոներին հատուկ ճաշատեսակ է․ պատրաստվում է պուտուկի (կճուճ) մեջ, այդ առիթով էլ անվանվում է պուտուկ։
Պուտուկի մեջ դասավորել խաշած միս, խաշած լոբի և սիսեռ, կտրատած բանջարեղեն (գազար, կարտոֆիլ, սմբվուկ, լոլիկ, դդմիկ, պղպեղ, սոխ, սխտոր, և այլն․․․), կանաչի և համեմունք։ Փակել բերանը և եփել թոնրում կամ ջեռոցում։