ԹՈՓԻԿ / Միջինք
Աղալ նախապես թրջած 1 բ․ սիսեռը 1 կարտոֆիլի հետ միասին, համեմել։ Քիչ ձեթով շոգեխաշել մանրացված սոխը, խառնել ընկույզ, չամիչ, չոր կանաչի և համեմունք։
Ափի մեջ վերցնել սիսեռի խյուսից, կլորել, անցք բացել, լցնել միջուկից և տեղադրել 15x15 սմ շորի մեջ․ հետո կապել ծրարի նման ու խաշել աղաջրի մեջ, մինչև որ բարձրանան ջրի երես։ Մատուցել գոլ կամ սառը, ձիթայուղի և կիտրոնի ընկերակցությամբ։