ՂԱՐՇԸՄՈՎ ԽԱՇ

Խաշել ղարշըմ կոչվող բանջարը (փոխարինել ավելուկ կամ սպիտկուկ բանջարներով), առանձին խաշել նաև ոսպը։ Ջրքամելուց հետո խառնել, ջուր լցնել և միասին եփել, մինչև որ համասեռ դառնան։ Մատուցել սխտորով ու չոր լավաշով։