ՊԱՆՐԱԽԱՇ

Ամենառօրեական ուտեստներից մին՝ ամբողջ պատմական Հայաստանի տարածքում։

Սոխառածի վրա լցնել ջուր, եռացնել․ խառնել թել կամ քերած պանիր․ ըստ նախասիրության համեմել, ավելացնելով ուրց, կարմիր կամ սև պղպեղ։ Ճաշակել մեջը հաց կամ լավաշ բրդելով։