ԽԱՇԻԼ

Փոխինձ լցնել տաք ջրի մեջ, խառնելով եռացնել։
Ճաշակելիս յուրաքանչյուրը լցնում է իր ափսեի մեջ, կողքերը եռացած մածուն կամ չորթան է լցվում, մեջտեղում՝ յուղ կամ սոխառած։ Որոշ շրջաններում թանի փոխարեն կաթ են լցնում։